Բուրգ (ճարտարապետություն)
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Բուրգ (այլ կիրառումներ)
Բուրգ (գրաբարից՝ բուրգն)[1]՝ ճարտարապետական բրգաձև կառույցի տարածված ձև, հազվագյուտ է կրում կիրառական գործառույթ։ Հայտնի են բազում բուրգեր, որոնք կառուցվել են Հին աշխարհի տարբեր մշակույթների կողմից, որպես տաճարներ կամ հուշակոթողներ։
Խոշոր բուրգերի շարքին են դասվում եգիպտական բուրգերը (ամենաբարձր բուրգերը) և Լատինական Ամերիկայի նախակոլումբոսյան ժամանակաշրջանի մշակույթների (ացտեկներ, մայաներ, Տենոչտիտլան) բուրգերը։ 1997 թվականին Անդերում հայտնաբերված Նորտե-Չիկոյի մշակույթին պատկանող բուրգերը ենթադրաբար եղել են հին եգիպտական բուրգերի ժամանակակիցները[2]։ Չափսերով ավելի փոքր և ավելի քիչ հայտնի բուրգեր պահպանվել են Նուբիայում (Մերոե) և Հռոմում (Ցեստիայի բուրգը)։
Նորվեգացի հետազոտող Թուր Հեյերդալը Թեներիֆ կղզում (Գուիմարի բուրգեր) և Մալդիվյան կղզիներում իր կողմից նկարագրված փոքր շինությունները անվանել է բուրգեր։
Վերջերս կառուցված բուրգերից հայտնի է Լուվրի բուրգը՝ Փարիզում, Խաղաղության բուրգը՝ Աստանայում և Սովի բուրգը՝ Ռուսաստանում։
Հնագույն բուրգեր
[խմբագրել | խմբագրել կոդը]Միջագետք
[խմբագրել | խմբագրել կոդը]Զիկկուրատ (բաբելոնական sigguratu — «բարձունք» բառից, այդ թվում նաև «լեռան բարձունք»), բազմաստիճան ծիսական կառույց Հին Միջագետքում, տիպիկ է շումերական, ասսորական, բաբելոնական և էլամական ճարտարապետության համար։ Մի շարք գիտնական-աստվածաշնչագետներ հետամուտ են Բաբելոնյան աշտարակի առասպելը կապել Միջագետքում բարձր աշտարակ-տաճարների շինարարության հետ, որոնք կոչվում էին զիկկուրատներ[3]։
Եգիպտոս
[խմբագրել | խմբագրել կոդը]Եգիպտական բուրգեր, Հին Եգիպտոսի մեծագույն ճարտարապետական հուշակոթողներ, որոնց մեջ առկա է «աշխարհի յոթ հրաշալիքներ»-ից Քեոփսի բուրգը «աշխարհի նոր հրաշալիքներ»-ի պատվավոր թեկնածու՝ Գիզայի բուրգը։ Եգիպտական բուրգերը բուրգաձև հսկա քարե կառույցներ են, որոնք դամբարաններ են Հին Եգիպտոսի փարավոնների համար։ «Պիրամիդա» բառը հունարեն է, նշանակում է բազմանիստ։ Մի շարք հետազոտողների կարծիքով հենց ցորենի մեծ կույտն էլ հանդիսացել է բուրգի նախատիպը։ Այլ գիտնականների կարծիքով այդ բառը առաջացել է բրգաձև հիշատակման կարկանդակից։
Եգիպտոսում հայտնաբերվել է ընդամենը 118 բուրգ (2008 թվական, նոյեմբեր)։ Բուրգերից կտրուկ առանձնանում են Ջոսերի և Բեկված բուրգերը։ Ջոսերի բուրգը ունի բազմաթիվ աստիճաններ, իսկ Բեկված բուրգը, ըստ առասպելի, Սնոֆրու փարավոնի մահվանից հետո, որի համար կառուցվել էր այն, հատուկ վերակառուցվել է ավելի թեքանկյուն, որպեսզի շինարարությունը արագ վերջացնեն՝ հաշվի առնելով այդ դարաշրջանի ոչ կատարյալ տեխնոլոգիաները, համեմատաբար անգամ ոչ բարձր բուրգերի շինարարությունը շարունակվում էր տասնյակ տարիներ։ Քեոփսի բուրգը եղել է աշխարհի ամենաբարձր կառույցը՝ ընդհուպ մինչև 14-րդ դար, երբ Լինքոլնում կառուցված Լինքոլյան տաճարը (ներկայումս երկու կառույցների բարձրությունը քիչ ավելի ցածր է, բուրգի վերնամասը ժամանակի ընթացքում մաշվել է, իսկ տաճարի սայրը փլվել է), այսինքն բուրգը այդ տիտղոսը պահպանել է ավելի քան երեք հազար տարի։ Տեխնիկայի անկատարության պատճառով երկար ժամանակ բուրգը եղել է միակ կառույցը, որը կարող էր հասնել նշանակալից բարձունքի այլ պետություններում, առաջինը կառուցման համար կարող էր չհերիքել քարը, երկրորդ՝ նրանք քիչ էին իրազեկված ֆիզիկայից, երրորդ՝ շինհարթակի համար բացակայում էր ավազը, առանց որի կառուցել բուրգը, ինչպես կարծում են գիտնականները պրակտիկորեն անհնար է եղել։
Սուդան
[խմբագրել | խմբագրել կոդը]Սուդանում (հին Նուբիա) տեղակայված է 220 բուրգ, որոնք դամբարաններ են հանդիսացել թագավորների և թագուհիների համար[4]։
Նիգերիա
[խմբագրել | խմբագրել կոդը]Նիգերիայում կավից բուրգեր կառուցվում էին Ալա (Ala/Uto) աստծո պատվին, որը ապրում էր, ինչպես կարծում էին ամենավերևում։ Հաշվի առնելով նյութը, այդպիսի բուրգերը պահանջում են կանոնավոր վերակառուցում[5]։
Հունաստան
[խմբագրել | խմբագրել կոդը]Հունական բուրգերը մի քանի կառույցներ են, որոնք գտնվել են Արգոլիդայում։ Նրանց նշանակության մասին գոյություն ունեն մի շարք ենթադրություններ[6]։ Կա 2-րդ դարի բուրգի մասին հիշատակություն զինվորների գերեզմանոցի տեղերում[7]։
Իսպանիա
[խմբագրել | խմբագրել կոդը]Գուիմարի բուրգեր (իսպ. Pirámides de Güímar), վեց սանդղաձև բուրգեր, տեղակայված Գուիմար քաղաքում՝ Թեներիֆ կղզու հյուսիսարևելյան ափին, որը մտնում է Կանարյան կղզիների մեջ։ Ըստ գիտնականների, այդ կառույցները կառուցվել էին տեղաբնիկ ֆերմերների կողմից, որոնք հողի հերկման ժամանակ սովորություն ունեին գտնված քարերը դասավորել արտերի եզրերին։ Դա Կանարյան կղզիներում տարածված պրակտիկա է եղել, հատկապես 19-րդ դարի երկրորդ կեսին։ Տեղաբնիկների խոսքերով և հին նկարների համաձայն այդպիսի բուրգեր գոյություն ունեին կղզու շատ տեղերում, բայց քանդվել էին ենթադրաբար նրանց անպետքության համար և օգտագործվում էին որպես էժան շինանյութ։ Գուիմարում եղել է ինը բուրգ, որոնցից պահպանվել են միայն վեցը։
1991 թվականին հայտնի լինելով իր վիճելի թեորեաներով, ճանապարհորդ Թուր Հեյերդալը հետազոտեց բուրգերը և հայտարարեց, որ դրանք չեն կարող լինել պարզապես գետաքարերի կույտեր։ Օրինակ հայտնաբերվել են բուրգերի անկյունաքարերի մշակման հստակ հետքեր, ինչպես նաև մինչ բուրգի շինարարությունը հողը հավասարեցված է եղել։ Նյութը տեղի արտերի կլոր գլաքարերը չեն, այլ լավայի կտորներ։ Հեյերդալը նաև հանդես եկավ բուրգերի աստղագիտական կողմնորոշման մասին կարծիքով։ Հեյերդալը առաջ քաշեց թեորիա, ըստ որի հին ժամանակներում Կանարյան կղզիները եղել են փոխաբեռնման կետ Ամերիկայի և Միջերկրածովի միջև։ Ամենաարագ երթուղին այդ երկու աշխարհամասերի միջև իսկապես անցնում է Կանարյան կղզիների միջով՝ այն օգտագործվել է օրինակ Քրիստափոր Կոլումբոսի կողմից։ Արդեն 1970 թվականին Հեյերդալը ցույց տվեց, որ նավարկությունը Հյուսիսային Աֆրիկայի և Կարիբյան ծովի միջև հնարավոր է և հին մեթոդներով, նա անցավ Մարոկկոյից մինչև Բարբադոս Ռա 2 պապիրուսային նավով[8][9][10]։
Չինաստան
[խմբագրել | խմբագրել կոդը]Չինական բուրգեր, հին դամբարանների ամբողջություն, իր մեջ նեռարելով շուրջ 100 հուշակոթողներ։ Կառույցների մեծամասնությունը տեղակայված են 100 կմ շառավղով Շենսյի գավառի Սիան քաղաքում։
«Սպիտակ բուրգ»-ի մասին առաջին տեղեկությունները տեղ հասցվեցին 1945 թվականին ԱՄՆ օդաչուների կողմից, հետագա հետախուզությունը հաստատեց Սիան քաղաքից հյուսիս գոյություն ունեցող բուրգային թումբերի գոյությունը։ Չինական իշխանությունների պաշտոնական տեղեկության համաձայն բուրգերը համարվում են արևմտյան Խան դինաստիայի իշխանների համար դամբարանային թմբեր[11]։
Բրգային ձև ուներ չինական կայսր Ցին Շիհուանդիի վիթխարի դամբարանը, որը գտնվում է ժամանակակից Սիան քաղաից ոչ հեռու։ Կառույցի մասին մանրամասն պահպանված պատմագիր Սըմ Ցյանի կողմից նկարագրությունը ներկայացնում է այն, որպես 2.5 կմ տրամագծով 166 մետրանոց հսկա թումբ[12]։
Կորեա
[խմբագրել | խմբագրել կոդը]Հնագույն բուրգի օրինակ կարող է հանդիսանալ Կորեական թերակղզու տարածքում Չանգուն «Չանգունչխոն» զորավարի դամբարանային կառույցը, որը թվագրվում է 412 թվականով։ Դամբարանը կառուցված է բրգաձև, յոթ աստիճաններից բաղկացած ընդհանուր 11,3 մետր բարձրությամբ։ Բուրգի հիմքային չափսերն են 29,3 և 29,7 մետր[13]։
Կենտրոնական Ամերիկա
[խմբագրել | խմբագրել կոդը]Տեոկալլի, Մեզոամերիկյան բուրգեր
[խմբագրել | խմբագրել կոդը]Մեզոամերիկյան բուրգերը որպես կանոն սանդղավոր, վերևում տաճարներով կառուցվածքներ են, որոնք ավելի շատ նման են Միջագետքում գտնվող զիկկուրատների, քան հին Եգիպտական բուրգերի։ Կենտրոնական Ամերիկայի ամենամեծ բուրգը Չոլուլան է, որը իր ծավալով աշխարհի խոշորագույն բուրգն է համարվում։
Մեքսիկայում բուրգերը հաճախ օգտագործվում էին որպես մարդկային զոհաբերությունների տեղեր։ Ացտեկների տեղեկատվությամբ Տենոչիտլանի մեծ բուրգի կրկնակի օծման համար 1487 թվականին նրանք չորս օրվա ընթացքում զոհաբերման բերեցին շուրջ 80 400 մարդ[14]։
Առավել հին բուրգերից է համարվում Կուիկուիլկոյի բուրգը, Մեքսիկայի լեռնահովտում, որի տարիքը թվագրվում է մ.թ.ա. 500 թվականից ավելի շուտ։ Սկզբնապես կառույցը բաղկացած էր երկու աստիճաններից, շրջանաձև նախագծով։ Ներքևի աստիճանի տրամագիծը հասնում էր շուրջ 135 մետրի։ Հետագայում կառուցվել էին երկու հավելյալ աստիճաններ և կառույցի լրիվ բարձրությունը հասնում էր 20 մ։ Բուրգի վերևում տեղադրված էր խորան, ուր տանում էին երկու աստիճաններ՝ արևմուտքից և արևելքից։ Կառուցվածքով բուրգը բաղկացած էր մեծ քարերից, որոնք միացվում էին կավով։
Տեոտիուական բնակավայրում ստեղծված էր քաղաքի ծիսական կենտրոնը, որտեղ կանգնեցված էր ամբողջ մի բրգային համալիր, որտեղ Արևի բուրգը խոշորներից է։ Նախագծի մեջ նրա չափսերն էին 210 և 220 մետր, նա ուներ չորս սանդղափուլ, ընդհանուր բարձրությունը շուրջ 65 մետր։ Բուրգը կառուցվել էր ծղոտներից և ուներ գլաքարային լուծույթով երեսպատում։ Արևի բուրգը որոշում էր հետագա կոմպոզիցիայի ամբողջությունը։ Կառուցվել էին շատ փոքր բուրգեր, ինչպես նաև երկու մեծը։
Լուսնի բուրգը և Կետցալկոատլիի բուրգը, այս երկուսի կոնստրուկցիան կատարելագործված էր համեմատած Արևի բուրգի հետ, նրանց հիմքը կառուցվել էր տուֆից վանդակավոր համակարգի տեսքով, որը հետագայում լցվում էր կավե լուծույթով և որմնաքարով[15]։
Հյուսիսային Ամերիկա
[խմբագրել | խմբագրել կոդը]Բազմաթիվ նախակոլումբոսյան հնդկացիական համայնքներ հին հյուսիսային Ամերիկայում կառուցել էին մեծ բրգաձև կառույցներ։ Այդ կառույցներից ամենախոշորը և տարածվածը՝ Մոնկս Մաունդն է, որի հիմքը ավելի խոշոր է, քան Գիզայի Մեծ բուրգինը։ Ամենայն հավանականությամբ բուրգերը ժողովուրդների հոգևոր կյանքում խաղում էին կարևոր դեր, նրանց օգտագործումը որպես առաջնորդների տներ, դամբարաններ, պարահրապարակներ և այլն փաստաթղթավորված էր[16][17][18]։
Հռոմեական կայսրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ցեստիական բուրգ (իտալ.Piramide di Caio Cestio կամ Piramide Cestia) հին հռոմեական դամբարան անկանոն բուրգի կառուցվածքով Ավենտինայում՝ Հռոմում, Սան-Պաոլոյի դարպասների մոտ։ Ցեստիայի բուրգը եղել է Հռոմի միակ բուրգը։ Չափսերով ավելի մեծ կառույց մինչև 16-րդ դարը պահպանվել է Վատիկանում (Ցեստիական և Վատիկանյան բուրգերը ամենայն հավանականությամբ համարվում են անտիկ աշխարհի՝ եգիպտա-նուբիական մշակույթից դուրս ողորկ բրգաձև դամբարանների կառուցման համար առաջին և վերջին փորձերը)։ Միջին դարերում համարվում էր, որ Ցեստիական բուրգում թաղված էր Ռեմոսը, իսկ Վատիկանյան բուրգում՝ նրա եղբայր Ռոմուլոսը։ Դրա մասին մասնավորապես գրել է Պետրարկան։ Միայն 1660 թվականներին, Ալեքսանդր VII պապի կարգադրությամբ պեղումների ժամանակ բացվել է դեպի բուրգ մուտքը, հուշարձանների հիմքերում որմնանկարների հետքերից և մարմարե գրություններից վկայվում էր նրա կառուցման հանգամանքները։
Եվս մեկ հռոմեական դարաշրջանի բուրգ պահպանվել է Ֆրանսիայում, Ֆալիկոնում[19]։
Միջնադարյան Եվրոպա
[խմբագրել | խմբագրել կոդը]Բուրգերը լայնորեն օգտագործվում էին միջնադարյան Եվրոպայի կառույցների համար որպես ճարտարապետական էլեմենտներ(օրինակ Օվիեդոյի տաճարում)։
Հարավային Ասիա
[խմբագրել | խմբագրել կոդը]Հնդկաստանում կառուցվել էին բազմաթիվ բրգաձև տաճարներ (տես՝ գոպուրա), որոնցից օրինակ Մահաբոջին մտցված է ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցուցակի մեջ։
Ինդոնեզիայում բրգային ձև ունի Բորոբուդուր տաճարների համալիրը։ Նրա երեք մակերեսները խորհրդանշում են Կամադհատուի (կրքերի ոլորտ) գտնվելու տեղը, Ռուպատհատու (ձևերի ոլորտ) և Արուպադհատու (անձև ոլորտ)[20]։
Պերու
[խմբագրել | խմբագրել կոդը]Կարալա բուրգերը մտցված են ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության ցուցակի մեջ[21]։
Ժամանակակից բուրգեր
[խմբագրել | խմբագրել կոդը]Ժամանակակից աշխարհում շարունակվում է կառուցվել բուրգեր։ Օրինակ խոշոր բուրգի ձևով կառուցվել են Լուվրի բուրգը, խաղաղության և համաձայնության Պալատը, Կալիֆորնիայի համալսարանի մարզադաշտը, զվարճանքի և սպորտի կոմպլեքսը Մեմֆիսում, հյուրանոց-կազինո «Լուքսոր»-ը Լաս Վեգասում, այդ թվում նաև «Ֆորում» բուրգը «Էքսպոցենտր» կենտրոնական ցուցահանդեսային կոմպլեքսում՝ Մոսկվայում և Ռուսաստանում մշակութային և զվարճանքի կոմպլեքսը Կազանում, ինչպես նաև ձգված բուրգի տեսք ունեն Տրանսամերիկա, Ռյուգեն հյուրանոցը և այլն։ Բուրգերը կառուցվում են այդ թվում նաև որպես հուշարձաններ-օրինակ՝ Կարլսրուե բուրգը, Կազանի պաշարման նահատակների հուշարձանը։ Շատ հատկանշական է համարվում բրգաձև կառուցվածքի օգտագործումը Լուվրի մուտքի կոնստրուկցիայի օգտագործման համար։ Կառույցը կառուցված է պողպատե կմախքից ապակյա լրացմամբ։ Բուրգը բաղկացած է 603 շեղանկյունաձև և 21 մմ հաստությամբ 70 ապակյա եռանկյունաձև սեգմենտներից[22]։ Ներշնչված լինելով եգիպտական աշխարհի հրաշալիքի հին ձևերից, ամերիկացի ճարտարապետ Բեյ Յուիմինը բուրգի ձևի օգնությամբ լուծեց ժամանակակից բարդ խնդիր կապված Լուվրի մոդերնիզացման հետ, որը մտադրել էր Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Միտերանը 20-րդ դարի 80-ական թվականներին։ Պատմական ձևը, որը ներկայացնում է անցյալի իրադարձությունների հետ կապված համանմանություններ և ակնարկներ, որը կապում և հղում է այդ ապագային, որը շատ տեղին է աշխարհում ամենախոշոր թանգարաններից նեկի համար, որպես պատմական մասունքների պահեստավայր՝ ձեռք բերեց նոր իմաստ, պայմանավորված լինելով առաջին հերթին գործառնական նշանակմամբ։ Յիմինը որոշեց Լուվրի ներքին բակի կազմակերպման խնդիրը, որտեղ նա որոշեց զետեղել կենտրոնական մուտքը, և բուրգը ներկայանում էր ճարտարապետի կողմից գծագրված ստորերկրյա տարածության հանգուցային կետը։ Ապակյա-պողպատե կոնստրուկցիան իրենից կազմում էր գմբեթ, որը կապում էր մուտքային խմբի էլեմենտները։ Բուրգի չորս կողմերը խորհրդանշում են չորս ուղղությունները, որտեղով բաժանվում են ստորերկրյա միջանցքները, իսկ արտաքին տեսքը ակնարկում է նյութական ուղուց դեպի հոգևոր, երկրից դեպի երկինք։ Միևնույն ժամանակ բուրգի կառուցվածքի թեթևությունը թույլ տվեց խույս տալ իր «նախնահոր»՝ եգիպտական մոնումենտից, թույլ չտվեց «ծանրացնել» Լուվրի ճարտարապետական անսամբլը և իր վրա ձգել ավելորդ ուշադրություն[23]։
Եվս մի անսովոր ժամանակակից բուրգային կառուցվածք է համարվում Լուքսորը (անգլ. Luxor Las Vegas), հյուրանոց և կազինո Փարադայսում, Նևադա նահանգում։ Բացված լինելով 1993 թվականին, հյուրանոցը համարվում է իր կառուցվածքի շնորհիվ ուշագրավ կառույցներից մեկը Լաս Վեգաս-Ստրիպում։ Շենքը իրենից ներկայացնում է երեսուն հարկանի հսկա խաղատնով հյուրանոց (11000 քառակուսի մետրով)։ Բուրգի բարձրությունը 111 մետր է, հիմքի մակերեսը 4,45 հա։ Շենքը համարվում է «հիբրիդային արտասովոր ճարտարապետության» (Hybrid Fantasy Architecture) վառ ներկայացուցիչ[24]։ Այդ ոճի առանձնահատկությունը կայանում է դասական հանրամատչելի և հեշտ ճանաչելի ձևերի կիրառումը, որը օգտագործվում է օրիգինալից տարբերվող նպատակներում, դրա հետ մեկտեղ կառուցվող կառույցների մասշտաբը հաճախակի հսկայական է, որը պահանջում է բավականին ֆինանսական ներդրումներ։ Ամբողջ աշխարհին հանրածանոթ բուրգի ձևի օգտագործումը անմիջական հղում է Հին Եգիպտոս անվան միջոցով (Լուքսորը տուրիստական Մեքքա է Եգիպտոսում, որը հայտնի է իր տեսարժան վայրերով), այս ամենը ուղղված է ուշադրության գրավմանը, որը պահանջվում է առևտրային ձեռնարկության գովազդի նպատակների համար, որը համարվում է ըստ էության բուրգի մեջ գտնվող հյուրանոցը, կազինոն և այլ հաստատությունները։
Այդ տեսակետից ամերիկյան Լուքսորի նմանակն է Կազանում մշակութաժամանցային «Պիրամիդա» կոմպլեքսը։ Կառույցը 31,5 բարձրությամբ և 14400 ընդհանուր մակերեսով տեղավորում է իր մեջ 2500 հյուր և 500 աշխատողներ և ունի յոթ մակարդակ, երկմակարդակ գլխավոր համերգասրահ 1375 քմ մակերեսով։ «Պիրամիդա»-ն իր կողքին տեղակայված «Միրաժ» հյուրանոցով կառուցված են «ТАИФ» հոլդինգի կողմից՝ քաղաքում առաջին խոշոր մասնավոր ներդրումների կարգով։ Բուրգի հին ձևը մարմնավորված է հայ-թեք ոճով, ֆունկցիոնալ նշանակությունը բավականին բազմաբնույթ է՝ կոմպլեքսում անց են կացվում պետական-պաշտոնական, մաշակութա-հասարակական և մրցակացային-սպորտային քաղաքային, հանրապետական, ռուսական և համաշխարհային մակարդակի կարևոր միջոցառումներ։
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Ֆիլիպպ Կոպենս. Բուրգերի նոր դարաշրջան Սմոլենսկ։ Ռուսիչ, 2010. – 384 с. ISBN 978-5-8138-0958-3, 978-1-84694-046-0
- Հանս Ռայխարդ, Բուրգեր (Слово) էջ 48։
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- "Բուրգերը Չինաստանում:Խաբեություն թե իրականություն— 2015 թվականին Современный Историк ալիքի կողմից նկարահանված փաստագրական ֆիլմ։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ բուրգն
- ↑ Haas, Jonathan; Winifred Creamer, Alvaro Ruiz (2004 թ․ դեկտեմբերի 23). «Dating the Late Archaic occupation of the Norte Chico region in Peru». Nature. 432: 1020–1023. doi:10.1038/nature03146.
- ↑ William W. Hallo. Origins: The Ancient Near Eastern Background of Some Modern Western Institutions. Brill Academic Publishers, 1996. Page 279.
- ↑ Necia Desiree Harkless (2006). Nubian Pharaohs and Meroitic Kings: The Kingdom of Kush. AuthorHouse. ISBN 1425944965.
- ↑ Basden, G. S(1966). Among the Ibos of Nigeria, 1912. Psychology Press: p. 109, ISBN 0-7146-1633-8
- ↑ Louis E. Lord, Watchtowers and Fortresses in Argolis, American Journal of Archaeology, Vol. 43, No. 1 (January — March, 1939), pp. 78-84
- ↑ Mary Lefkowitz. Archaeology and the politics of origins // Archaeological Fantasies: How Pseudoarchaeology Misrepresents the Past and Misleads the Public / Garrett G. Fagan. — Routledge, 2006. — P. 188. — ISBN 978-0415305938.
- ↑ Juan Francisco Navarro Mederos: Arqueología de las Islas Canarias", in: Espacio, Tiempo y Forma, Serie I, Prehistoria y Arqueología, Bd. 10, 1997, S. 467.
- ↑ Antonio Aparicio Juan/César Esteban López, Las Pirámides de Güímar: mito y realidad. Centro de la Cultura Popular Canaria, La Laguna 2005, ISBN 978-84-7926-510-6, p. 35-52.
- ↑ Antonio Aparicio Juan/César Esteban López, Las Pirámides de Güímar: mito y realidad. Centro de la Cultura Popular Canaria, La Laguna 2005, ISBN 978-84-7926-510-6, p. 30-31.
- ↑ http://www.philipcoppens.com/china_pyr.html
- ↑ Всеобщая история архитектуры, Том 1. «Архитектура Древнего мира». Москва, 1970 год. с.427, 451
- ↑ Всеобщая история архитектуры, Том 1. «Архитектура Древнего мира». Москва, 1970 год. с.427, 441
- ↑ «The Enigma of Aztec Sacrifice». Natural History, April 1977. Vol. 86, No. 4, pages 46-51.
- ↑ Всеобщая история архитектуры, Том 1. «Архитектура Древнего мира». Москва, 1970 год. с.450, 451
- ↑ (1997) «{{{title}}}». Journal of Archaeological Research 5. Проверено 2011-11-02.
- ↑ Raymond Fogelson. Handbook of North American Indians : Southeast. — Smithsonian Institution. — P. 741. — ISBN 978-0160723001.
- ↑ (September 1960) «The Etowah Site, Mound C :Barlow County, Georgia». Florida Anthropologist 8: 37–39.
- ↑ Henri Broch (1976), La mystérieuse pyramide de Falicon, Éditions France-Empire, ISBN B0000E80JW
- ↑ Tartakov, Gary Michael. Lecture notes for Asian Art and Architecture: Art & Design 382/582. Iowa State University. Draws heavily from Sherman Lee’s History of Far Eastern Art, 5th d. accessed 21 May 2006
- ↑ http://whc.unesco.org/en/list/1269
- ↑ «Արխիվացված պատճենը». Արխիվացված է օրիգինալից 2002 թ․ հունվարի 12-ին. Վերցված է 2015 թ․ նոյեմբերի 4-ին.
- ↑ ↑ Сартан М. Н., Сартан Я. Н. Прогулки по Парижу. — Вокруг света, 2010 г. ISBN 978-5-98652-309-5
- ↑ Shelly Errington. The Death of Authentic Primitive Art and Other Tales of Progress. University of California Press, 1998, стр. 191
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 2, էջ 618)։ |